Armenpress.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած:

«Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասաց Ղազարյանի պաշտպանը:

Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրանկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:


Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանըկալանավորվել էր:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՎաչագանՂազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդմասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որնա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրածհայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասինհայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել