Panorama.am-ը գրում է.

Ուղիղ  մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 11-ին Panorama.am-ը  գրել էր Հայկի երազանքի  մասին։ Ութամյա Հայկի ամենամեծ ցանկությունը ինքնուրույն քայլել է։ 29 վիրահատությունները նրան մոտեցրել են դրան, ևս մեկը ու ըստ բժիշկների, Հայկին ոչինչ չի խանգարի ինքնուրույն քայլել։

Մեկանգամյա անզգայացմամբ  ևս չոր վիրահատություն  սպասվում է հունվարին Գերմանիայում։ Դրա ընթացքում պետք է հեռացվեն ոտքերի մեջ դրված  երկաթները, որոնք տեղադրվել են վեց ամիս առաջ վիրահատության ժամանակ։
Ընտանիքը հույս ունի՝ բարի մարդիկ այս անգամ էլ իրենց կողքին կկանգնեն, ու անհրաժեշտ 3600 եվրոն կհավաքվի։

Մայրը՝ Պայծառ Ներսիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, որ արդեն կատարված վիրահատությունների, բժիշկների նշանակած պարապմունքների արդյունքում Հայկն ամեն օր նոր հաջողություններ է գրանցում։ Արդեն կարողանում է առանց օրթեզների ու քայլակի տան մեջ մի քանի քայլ անել։

Հայկը հաճախում է ոչ ներառական դպրոց, սովորում է Երևանի թիվ 154 դպրոցի երկրորդ դասարանում, լավ է սովորում։ Առավոտյան բարձր դասարանների աշակերտները գալիս են, Հայկին օգնում, աստիճաններից իջեցնում, դպրոց ուղեկցում, հետո օգնում են տուն վերադառնալ։ Տնօրենն ու ուսուցիչներն էլ նկատել են, որ Հայկի դպրոցում հայտնվելուց հետո մթնոլորտը փոխվել է։ Երեխաներն ավելի զիջող, օգնելու պատրաստ են դարձել։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել