Tert.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ կտրուկ վատացել է, շտապօգնության աշխատակիցները տեղում են: Tert.am-ին այս մասին լուրը հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: 

«Նա հիմա դատարանի դահլիճում է, կարճատև ընդմիջում է հայտարարված: Ինքնազգացողությունը վատ է, բայց նիստը շարունակվում է»,- ասաց փաստաբանը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել