Aysor.am-ը գրում է.
Ազգային հակակոռուպցիոն հանձնախումբը Կուալա-Լումպուրում ձերբակալել է Մալազիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար և գործադիր տնօրեն Արուլ Կանդան Կադասամին՝ հիմնադրամի գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվության կեղծման մեղադրանքով, հայտնում է The Star-ը:
 
Արուլ Կանդան Կադասամին ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան հակակոռուպցիոն հանձնախմբի շենքում որպես վկա հարցաքննվելուց հետո:
 
Պաշտոնական մեղադրանքը նրան կներկայացվի չորեքշաբթի Մալայզիայի մայրաքաղաքի դատարանում, գրում է թերթը՝ նշելով, որ հիմնադրամի նախկին ղեկավարը մեղադրվում է հիմնադրամի աուդիտորական հաշվետվության մի քանի էջերը գողանալու և թաքցնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել