Panorama.am-ը գրում է.

Նախքան բուն քարոզարշավի մեկնարկը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և կառավարության գործունեությունն ավելի շատ էր լուսաբանվում, քան ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի։ Կառավորության լուսաբանումից հետո ՀՀԿ-ի, «Իմ քայլ» դաշինքի լուսաբանում էր։ Դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները  լրագրողներին ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։  

Նա նշեց, որ արդեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլի» լուսաբանումն անցել է ՀՀԿ-ից։

«Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մի շարք անդամներ մտան քարոզարշավի  մեջ, իրենց տրված ժամանակն ու ուշադրությունն արդեն գրանցվեց «Իմ քայլի» օգտին։ Միանգամից աճեցին տվյալները։ Հետաքրքիր է նկատել, որ լուսաբանման նշանային բնութագրիչներով՝ դրական, բացասական, չեզոք, այն բացասական քննադատական վերաբերմունքը, որ կար լրատվամիջոցներում կառավարության նկատմամբ, նույնպես անցավ «Իմ քայլին»։ Եթե մինչև նոյեմբերի 26-ը,  «Իմ քայլի» դեպքում ունեինք հավասար՝ բացասական  և դրական լուսաբանում, այս պարագայում տեսնում ենք, որ բացասականն ավելի  շատ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել