Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատունը զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, որում ասվում է, որ տոնական սեզոնին լինեն զգոն ու իրազեկ շրջապատի նկատմամբ։

ԱՄՆ-ը դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ավանդաբար տոնական սեզոնի ընթացքում զգացվում է հանցագործությունների աճ, ինչպիսիք են թալանը, կողոպուտը, գրպանահատությունը, բնակարանային գողությունները։

«Տոնական սեզոնի ընթացքում կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների ու անհատների կողմից ընթացիկ սպառնալիք՝ որոնք ոգեշնչված են ամբողջ Եվրոպայով ծայրահեղական գաղափարախոսությամբ։ Ծայրահեղականները շարունակում են կենտրոնանալ տուրիստական վայրերի վրա, ինչպիսիք են առևտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, տրանսպորտային հանգույցներն ու այլ թիրախները»,-ասվում է զգուշացման մեջ ու կոչ արվում լինել առավել զգոն, վերանայել անձնական անվտանգությունը, հետևել տեղական ԶԼՄ-ներին՝ տեղեկանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել