ԱԺ ընտրությունների ամենավատ հետևանքն ԱԺ-ից քաղաքականության վերանալն է: Վերջ, սիրելիներս, ԱԺ-ում այլևս քաղաքական բանավեճի մասին մոռացեք, մոռացեք լուրջ քննարկումների ու եղածների նկատմամբ հետաքրքրության մասին: Ու սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ disadvantage-ն ա լինելու մոտակա ամիսներին, ու եթե ձգի` տարիներին: Սերժ Սարգսյանի ամենամեծ բացթողումը հենց դաշտի ամայացումն էր, բայց Սերժն ԱԺ-ում հետաքրքիր կոնֆիգուրացիա ուներ, ու հենց էդ կոնֆիգուրացիան բերեց էս իշխանափոխությանը: Սերժի ժամանակվա ԱԺ-ի հիմնական առավելությունն էդ քաղաքական բանավեճի` ԱԺ-ից ներս բերելն էր, իսկ Նիկոլը հենց սկզբից դրանից զրկվեց, ու սա արագ ներգործող ականի դեր է ունենալու նոր կառավարության համար: 

Քաղաքական օրակարգը սկսելու է ձևավորվել ԱԺ պատերից դուրս, ու ԱԺ-ն գնալով կորցնելու է իր քաղաքական նշանակությունը: Գնալով իրավիճակի փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ նոր ԱԺ-ն որևէ ձևով չի արտահայտելու հանրային տրամադրություններն, ու Նիկոլը ստիպված ա լինելու նորից գնալ արտահերթի կամ էլ կորցնելու ա իշխանությունը: Իրականում սա ամենահավանական սցենարն ա, որը լինելու ա ոչ թե նրա համար, որ ինչ-որ մարդիկ դա ուզում են, այլ զուտ նրա համար, որ ԱԺ-ում մահացած է քաղաքական ընդդիմությունը: 

ՀԳ. Հաշվի առեք, որ վերոգրյալում հաշվարկված է բացառապես ներքաղաքական համատեքստը, իսկ արտաքին քաղաքական մարտահարավերներն ավելի արագ են էրոզիայի ենթարկելու Փաշինյանի իշխանությունը, քան ցանկացած ներքաղաքական իրադարձություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել