Այս ընտրու­թյունների արդ­յունքները որոշ մարդկանց համար անակնկալ էին: Մարդիկ, որոնք ոչ հեռավոր անցյալի ամենապայծառ երազներում ան­գամ չէին կարող տեսնել, որ իրենց օգտին կքվեար­կեին Հայաստանի Հանրապետու­թյան մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, տեսան իրական կյանքում՝ դեկ­տեմբերի 9-ին, երբ ամփոփվեցին ար­տահերթ խորհր­դարանական ընտրությունների արդյունքները:

«Նրանցից մեկն Արարա­տի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, որը 2017-ի ընտրություններին ընդամենը 383 ձայն էր ստացել, իսկ նախօրեին «թիվ է խփել»՝ 22 հազար 604 ձայն: Ընդ­հանրապես, մի քանի բացառություն­ներով՝ գրեթե բոլոր մարզպետներն էլ ծանրակշիռ ձայներ են ստացել, ինչը վարչական ռեսուրսի տնօրինման վկայություն է: Խնդրահարույց Կոտայքում, որտեղ մի կողմից Ծառուկյանի ազդեցությունն է, մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանի, որն իշխող «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնա­ծուներից ամենաշատ ձայն ստացածն է՝ մոտ 31 հազար, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 20 հազարից ավելի ձայն է ստացել: 

Ի դեպ, Ծառուկյանի հարա­զատ մարզում իր կուսակցությունից ամենաշատ ձայն հավաքած թեկնա­ծուն նրա թիկնազորի պետ էդուարդ Բաբայանն է՝ մոտ 7 հազար 500, իսկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մա­նուկյանը 4 հազար 560 ձայնով 2-րդն է: 

Գրեթե բոլոր ընտրատարածքներում հետաքրքիր պատկեր է գրանցվել: Արարատի մարզի տարածքից մարզպետին երկրորդում է Ռազմիկ Թևոնյանի որդին՝ Սեդրակը, կիսով չափ պակաս ձայներով, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ռեյտինգայիևների շարքում իր ստա­ցած ձայներով 4-րդն է՝ 5 հազար 759 ձայն:

Մարզում լիակատար ֆիասկո գրանցեց ՀՀԿ-ն: Անցած ընտրու­թյուններին միայն Արայիկ Գրիգորյանի միջոցով 45 հազար քվե ստա­ցած այս կուսակցության ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մուրադ Մուրադյանն է՝ 1840, որը գրեթե տասն անգամ պակաս ձայն է ստացել նախորդ ընտրությունների համեմատ: ԲՀԿ-ից գրեթե նույն վիճակում Տիգրան Ստեփանյանն է՝ 2 հազար 166, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն ընդամենը 146 ձայն է ստացել, նրան չեն աջակցել նույնիսկ Արգամ Աբրահամյանի աջակիցները, որոնց թիվն անցած ընտրությանը 30 հազարից ավելի էր: «Լուսավոր Հայաստանի» ամենաշատ ձայն ստացած թեկնածուն անհայտ Էմին Հովհաննիսյանն է՝ 905, «Մենք» դաշինքով առաջադրված «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը ստացել է 1647 ձայն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել