Ֆրանսիայում «անթև դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: 
Իրավապահների հետ բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը, սակայն այդ քայլը ևս չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից:

Չգիտեմ՝ այս ամենի արդյունքում ում նյարդերը տեղի կտան, բայց մոտ օրերս շատ դժվար ժամանակներ են սպասում Մակրոնին, որի արդյունքում, ինչպես նկատել եմ, մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիայի նախագահը կարող է հրաժարական տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել