Փիղ

Եկել է ժամանակը՝ ձեզ վրա վերցնելու պատասխանատվությունն այն դեպքերի համար, որոնք սկսում են դուրս գալ վերահսկողությունից։ Դա կարող է լինել ձեր կյանքի ցանկացած ոլորտ, որտեղ բացակայում է ինքնասահմանափակումը։ Այս ոլորտում կա՛մ դուք մոտիվացված եք, գործում եք, կա՛մ ոչ։ Եղեք անկեղծ ինքներդ ձեզ հետ, կենտրոնացեք մոտիվացիայի ու ձեր մտադրությունների վրա։ Դուք ձեզ ավելի լավ կզգաք, հենց պատասխանատվություն կրեք ձեր նպատակների ու գործողությունների համար։

Համսա

Ձեզ հարկավոր է մասնակցություն ունենալ խմբային իրադարձությունների ու տարբեր քննարկումների։ Երբ սկսեք խորանալ խմբային գիտակցության մեջ, կկարողանաք կիսվել ձեր տաղանդներով ու շնորհներով՝ հօգուտ կոլեկտիվի։ Ձեր լույսն ու իմաստությունը խիստ անհրաժեշտ են հենց հիմա։

Լոտուս

Պատրա՞ստ եք բախվել վերջին խոչընդոտին, մինչև վերջապես հասնեք վերջնագծին։ Դուք արդեն շատ բանի միջով եք անցել, միայն թե դեռ մի հանձնարարություն է մնացել։ Փոքր դադար տվեք, եթե դա ձեզ անհրաժեշտ է, բայց թող այն անպայման կարճ լինի, հակառակ դեպքում ստիպված կլինեք ամեն ինչ սկսել նորից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել