Հիմա էս մակարդակում ունենք 2 սցենար՝ կամ 88 հոգանոց մեծամասնությունը, գիտակցելով իր վրա դրված պատասխանատվության ահռելի բեռն ու ներառական քաղաքական մշակույթ հաստատելու անհրաժեշտությունը, չի գնում նախորդների ճանապարհով՝ Ազգային ժողովը չի վերածում կառավարության իրավաբանական վարչության ու ռացիոնալ խորհրդարանական աշխատանքի/բանավեճի մթնոլորտ ա ստեղծում, կա՛մ ունենում ենք կնոպկա սեղմող ու կառավարության բերած ցանկացած նախագիծ՝ անկախ դրա նպատակահարմարությունից ու ռիսկային լինել-չլինելուց, բոլոր հնարավոր հիմնավորումներով ընդունող անդեմ մեծամասնություն: 

Առաջին սցենարը երևի թե բոլորի անկեղծ ցանկությունից ու դրա խիստ անհրաժեշտությունից ա բխում, երկրորդը՝ անցյալի փորձը, գերիշխող մեծամասնություն ունենալու դեպքում իրականությունից կտրվելու եւ առանց հակակշռի իշխանությանը բնորոշ վատ բարքերը աչքի տակ ունենալով: Հույս ունենանք, իսկ մեծամասնությունը՝ բավարար քաղաքական կամք, որ երկրորդ սցենարով նորից չգնանք:

ՀԳ. Նախընտրական բանավեճերի ժամանակ ՔՊ-ի առաջնային քաղաքական կադրերից որոշների պատրաստվածությունը, հարցերի շուրջ հայտնած ոչ պրոֆեսիոնալ գնահատականներն ու կոնկրետ հարցերի դեպքում բանավեճում «տակ տալը» մի բանի մասին են խոսում՝ դեռ էդ մեծ պատասխանատվությունը բարեհաջող կրելու համար շատ փորձ, գիտելիք ու կամք ա պահանջվելու նախկին ընդդիմադիր մտածողությունից ու դրանից բխող հայացքներից իշխող թիմի անդամ լինելու ողջ պատասխանատվությունը կրող գործչի անցում կատարելու համար: Ներկայիս որոշ մոտեցումների պահպանման դեպքում առաջին սցենարը մշուշոտ ա դառնում:

ՀՀԳ. Ամենայն անկեղծությամբ՝ հաջողություն, սկզբունքայնություն ու պատասխանատվություն բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել