Իհարկե, ճաշակին ընկեր չկա, սակայն կան կանանց և տղամարդկանց տեսակներ, որ դուր են գալիս հակառակ սեռի ներկայացուցիչներին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանանց 3 տեսակ, որ դուր են գալիս տղամարդկանց և տղամարդկանց 3 տեսակ, որ դուր են գալիս կանանց:

Եվ այսպիսով՝ ինչպիսի տղամարդկանց են նախընտրում կանայք։

#1 Հաջողակ տղամարդ

Հաջողակ տղամարդիկ գրավում են կանանց, քանի որ նրանք ասոցացվում են ապահովության հետ: Նման տղամարդու կողքին կինն իրեն հանգիստ և պաշտպանված է զգում և կարող է իրեն կանացի զգալ:

#2 «Վատ» տղա

Ինչպես ասում են. «Սերն աթարին էլ է կպնում»: «Վատ տղաներն» ունեն յուրահատուկ հմայք, արգելված պտուղը քաղցր է, այդ իսկ պատճառով էլ կանայք իրենց պարզապես կորցնում են նմանատիպ տղամարդկանց համար:

#3 Արկածասեր տղամարդ

Նմանատիպ տղամարդկանց հետ երբեք չես ձանձրանա: Նրանք էքսցենտրիկ են, աշխույժ, պատրաստ անկանխատեսելի և խենթ արարքների, ինչը գրավում է կանանց:

Իսկ ինչպիսի՞ կանայք են հատկապես գայթակղում տղամարդկանց։

#1 Միսս երջանկություն

Նմանատիպ կանայք միշտ երջանկություն են ճառագում: Նրանք լավատեսորեն են տրամադրված կյանքի հանդեպ, չեն բողոքում, չեն տրտնջում, ինչն էլ գրավում է տղամարդկանց:

#2 Անկախ լեդի

Ինքնավստահ, ինքնաբավ, համարձակ. այս կանայք ունեն յուրահատուկ գրավչություն: Նրանք իրենք են միշտ հասնում ամեն բանի և սովոր չեն կախման մեջ լինել տղամարդուց: Նման կանանց տղամարդիկ առաջին հերթին հարգում են:

#3 Անկեղծության մարմնավորում

Այս աղջիներն ասում են այն, ինչ կա, սովոր չեն ստելու կամ ձևականությունների: Անկեղծության և անմեղության մարմնավորում. նմանատիպ աղջիկների տղամարդիկ ցանկանում են պաշտպանել, փայել-փայփայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել