«Կարո՞ղ են աղջիկն ու տղան զուտ ընկերներ լինել»․ սա աշխարհի գրեթե ամենապոպուլյար և գրեթե յուրաքանչյուրին գոնե մեկ անգամ տանջած հարցն է: Այս հարցն արծարվում է և իր պատասխանն է փորձում գտնել բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում և սերիալներում:

Որքան էլ փորձես տարանջատել սերն ընկերությունից, այնուամենայնիվ, երկու տարբեր սեռերի ներկայացուցիչների մտերմությունը միշտ էլ որոշակի հարցականի ներքո է դիտվում: BlogNews-ը որոշել է վերջապես պարզաբանում մտցնել այս հարցի մեջ՝ գիտնականներին հղում անելով:

Վիսքոնսինի համալսարանի հետազոտությունները փորձում էին պարզել, թե արդյոք աղջկա մոտ կարող է սիրային ձգողություն առաջանալ արական սեռի ներկայացուցիչ ընկերոջ հանդեպ և հակառակը: Պարզվեց, որ տղաներն ավելի հակված են «հավանելու» իրնեց իգական սեռի ներկայացուցիչ ընկերներին, իսկ այ կանանց մոտ նման հակվածությունը արական սեռի ներկայացուցիչների հանդեպ ավելի ցածր էր:

Մեկ այլ հետազոտության արդյունքում մոտ 200 կամավորներ պետք է ընտրեին «մենք ուղղակի ընկերներ ենք» և «ես ֆիզիկական ձգողություն եմ զգում նրա հանդեպ» կատեգորիաների միջև: Արդյունքում տղամարդկանց 42%-ը խոստովանեց, որ իրենց գրավում են հակառակ սեռի ընկերները, մինչդեռ կանանց միայն 29%-ը փաստեց նույնը: Տղամարդկանց 17% և կանանց 5%-ը նշել էին վերոնշյալ 2 տարբերակներից երկուսն էլ:

Ստացվում է, որ տղամարդիկ ավելի հակված են հավանելու իրենց իգական սեռի ներկայացուցիչ ընկերներին, քան կանայք: Տղաները հաճախ նաև սխալ են մեկնաբանում աղջիկների վարքագիծը: Եթե աղջիկը լավ վերաբերմունք է ցուցաբերում տղայի հանդեպ (առանց իրականում որևէ սիրահարվածության նշույլի), ապա, ամենայն հավանականությամբ, նա սիրո խոստովանություն կլսի այդ տղայից:

Այսպես թե այնպես, «զուտ ընկերներ»-ը հակառակ սեռերի ներկայացուցիչների մոտ անհնարին մոտ մի բան է: Սա պարզապես ուղիղ հակասության մեջ է մտնում մեր բնույթի հետ:

Իսկ դուք ի՞նչ կասեք: Հնարավո՞ր է արդյոք «զուտ ընկերություն» աղջկա ու տղայի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել