Tert.am-ը գրում է.

Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում, վայելել են ժողովրդի լայն վստահությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց եզրակացությունը:

«Խախտումները բացակայել են, քվեների առք ու վաճառք, ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչը թույլ է տվել իրականացնելու իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ քարոզարշավի ընթացքում եղել է պարզ միջավայր, ծավալվել են բանավեճեր, մրցակիցները հնարավորություն են ունեցել քարոզարշավ անցկացնելու: Այսօրվա ղեկավարությունն արտահայտել է իր քաղաքական կամքը՝ այս ընտրություններն անցկացնելու արդար ու հավասար պայմաններում, չի խրախուսվել քվեների առք ու վաճառքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կցանկանան ներկայացնել որոշակի փոփոխություններ անցկացնելու փաթեթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել