Armenpress.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները  2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին:

«Երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018-ի  դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ սահմանդրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները եղել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,-ասաց  Գումինսկին:

Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ և դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն:

Գումինսկին ասաց, որ չի կարող չնկատել նաև ԿԸՀ-ի լավ աշխատանքը: Նա նկատեց, որ այս կարճ ժամանակում ԿԸՀ-ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման և անցկացման համար: Նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար:

Գումինսկին նկատեց, որ խախտումներ ևս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաև նշեց Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար և վճարովի եթերաժամերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել