Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: 1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով, ընդ որում ՝ աշխարհում որևէ այլ փաստաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով: 

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները:

Ի սրտե շնորհավորում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա. Թաթոյանին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա. Բեգլարյանին, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման առանցքային դերակատար, ԱՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ռ. Մելիքյանին:

Շնորհավորում եմ հայկական երկու հանրապետության ՄԻՊ գրասենյակի բոլոր աշխատկիցներին, իսկ ավելի առանձնհատուկ ՀՀ ՄԻՊ առընթեր «Զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի» իմ գործընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել