Armenpress.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղարքունիքի մարզում գրանցված 191 հազար 161 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 96 հազար 426 ընտրող, որոնցից 68 հազար 21-ը կամ ընտրողների 70,75 տոկոսը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին: Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ քվեներն «իմ քայլը» դաշինքի տարածքային թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ. առջեւում Վարազդատ Կարապետյանն է, ում օգտին տրվել է 14 հազար 616 ձայն: Երկրորդ տեղում Գնել Սանոսյանն է, ում օգտին քվեարկել է 12 հազար 96 ընտրող: Եռյակը 11 հազար 563 ձայնով եզրափակում է Հայկ Սարգսյանը: Չորրորդ տեղը զբաղեցրել է Թագուհի Թովմասյանը, ում օգտին տրվել է 7114 ձայն: Նարեկ Գրիգորյանի օգտին տրվել է 7095 ձայն: 5479 ձայն շահել է Կարեն Սարգսյանը, 3460 ձայն՝ Աննա Կարապետյանը, 1982 ձայն՝ Ալիսա Ղազարյանը, 1469 ձայն՝ Արամ Թարվերդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել