Azatutyun.am-ը գրում է.

Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ձերբակալությունից:

Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի ոչ կենտրոնական՝ Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:

«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», - ասել է Դանեկը:

Ըստ Պրահայի ոստիկանության, Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:

Չեխական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանը Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել 2018 թվականի հուլիսին՝ թմրամիջոցների և ապօրինի զենք պահելու մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել