Armenpress.am-ը գրում է.

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը հանգիստ է գնահատում: «Մտահոգիչ որոշ տեղեկություններ ստացել ենք և հայտնել ոստիկանությանը, իսկ ընթացքը գնահատում եմ հանգիստ: Նախորդ ընտրությունների հետ այսօրվա քվեարկության ընթացքը համեմատելու բան չէ, այն ժամանակ զանգվածաբար փող է բաժանվել, ուստի սխալ է համեմատելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը սխալ է համարում նաև 2017-ի ընտրությունների հետ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի համեմատումը: «Այն ժամանակ մարդկանց որոշ խմբերի փողով շահագրգռել են, ստիպողաբար տարել ընտրատեղամասեր: Դրա հաշվի էլ հնարավոր է նախորդ ընտրությունների մասնակիցների թվի համեմատ այսօրվա մասնակիցների թիվը նվազ լինի»,- նկատեց Մարուքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել