Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: 

Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողներն ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար, և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համարվել և այլընտրանք չունի։ 

Զորամասերի մոտ տեղակայված ընտրաեղամասերում քվեարկողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ՝ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում, ընդ որում՝ «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես շարքում կանգնած։ 

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է և կատարվում է զինծառայողների կողմից։

Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել