168.am-ը գրում է.

ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/50 ընտրատեղամասում։

Քվեարկելուց հետո նա դուրս եկավ և զրուցեց լրագրողների հետ, որի ընթացքում ընտրատեղամասի մոտ սպասող երիտասարդներից մեկը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի հասցեին, Դ. Շահնազարյանի բնորոշմամբ, միջադեպն այդքան էլ պատահական չէ։

Դավիթ Շահնազարյանը փորձեց ընթացք չտալ միջադեպին, միայն նշեց, որ, եթե ոստիկանությունը չկատարի իր պարտականությունը, ապա ինքը կարող է կատարել, բայց մարդիկ կարող են մարմնական վնասվածքներ ստանալ։

«Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա այն պարալիզացվել է, քիչ առաջ տեսա, որ այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ Սրանով են զբաղված, դուք պատկերացրեք, թե մյուսների հասցեներում ինչ է կատարվում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել