ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումներից 7-ն առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։

Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Դատախազության տեղեկացմամբ՝ քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հացնագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել