Ի՞նչ է ասում Ընտրական օրենսգրքի հոդված 96-ը։

Ասում է, որ եթե որևէ ուժ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում հավաքի 54%, ապա նա լինում է ԱԺ մեծամասնություն և ինքն է, որոշում, թե որ օրենքն ընդունի, որը մերժի։ Իսկ եթե 54%-ից պակաս ստանա (ասենք՝ 45%), ապա օրենքի ուժով նրա մանդատների թիվն այնքան է ավելացվում, որ լրանա 54%-ը։

Այսինքն՝ 54%-ից ավելի ձայներ ստանալու դեպքում այդ ուժն ընդամենն իր թիմակիցների համար բյուջեից վճարվող աշխատանք է ապահովում։ Հիմա ինձ ասեք, թե պետության, հանրության ինչի՞ն է պետք, որ ուժերից մեկը 54%-ից ավելի քվե ստանա։

6. Փոքրամասնության և մեծամասնության լրացուցիչ մանդատները

1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել