Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին:

Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է, և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև՝ ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին, ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին, ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չէ և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել