168.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատուն է և պատգամավորության թեկնածու, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  ընտրախախտումների դեպքերի արձանագրման մասին:

«Մասնավորապես՝ ընտրախախտումների դեպքեր են արձանագրվել Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) տեղամասում: Ընտրատարածքում քվեարկողներից և վստահված անձանցից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը: Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ՝ 1-ի փոխարեն՝ 11: Առկա են նաև ուղղորդված ցուցումներ՝ ընտրել կոնկրետ կուսակցության կամ անձի, մասնավորապես՝ 4-րդ համարի քվեաթերթիկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել