Panorama.am-ը գրում է.

«Ընտրություններին եկել եմ շատ լավ տրամադրությամբ։ Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ գա ընտրության։ Իմ կյանքից տասնյակ տարիներ նվիրել եմ դրան։ Արդար ընտրությունները միշտ գերկարևոր եմ համարել»,- այսօր քվերակություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը։

«Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի»,- ասաց նա։

Հարցին՝ հանուն ինչի՞ է քվեարկել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ քվեարկել եմ այսօրվա և ապագայի, ինչպես նաև անցյալի լավ հիշողությունները վառ պահելու օգտին»։

Պատգամավորության թեկնածուն շեշտեց, որ այս քարոզարշավն իր մասնակցած բոլոր նախորդ քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասար հնարավորությունների և մյուս բոլոր առումներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել