ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին չեն գոհացրել նախընտրական դեբատները:

«Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու, թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու են, ծաղկեցնելու են, գործազրկություն չի լինելու… Բայց ինչի՞ հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի ու մեկը մեկի հաշվին դիվիդենտ շահի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Նա չցանկացավ խոսել ձայների հավանական քանակ ստանալու մասին՝ նշելով, որ որքան ձայն ԲՀԿ-ին վստահեն, այնքան մանդատ էլ իրենք կունենան:

Ծառուկյանը նաև բացառեց, որ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի՝ նկատելով, որ դեռևս քաղաքապետի ընտրությունների ժամանակ նման հայտարարություններից հետո, երբ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել էին բաժիններ, ոչինչ չէր ապացուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել