Armtimes.com-ը գրում է.

29/29 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց նաեւ ԲՀԿ ցուցակը գլխավորող, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա ներկայացել էր որդու հետ միասին:

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Գագիկ Ծառուկյանը նախ շեշտեց, որ աջակցել է կառավարության ղեկավարին, Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել, հայտնել աջակցության մասին, համաձայնագիր ստորագրչել, քվեարկել:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի կքալանավորման մասին, նա նշեց. «Համապատասխան իրավապահ մարմինները կտան հիմնավորումներ, կճշտվի ամեն ինչ»:

Իսկ դիտարկմանը, թե դատարանների վրա ճնշումներ անելու մասին խոսակցություններ կան, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Կճշտվի, կճշտվի, արդար է՝ կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժեն, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա Եվրոպական դատարան կդիմեն, թե ասենք թե ուրիշ տեղ, կիմանան իրավապահ մարմինները՝ մեղավոր չի՝ կարդարացվի, կամ մեղավոր է՝ կպատժեն»:

Քննադատությունների մասին խոսելիս էլ Գագիկ Ծառուկյանն  ասաց, որ ինքը հզոր մարդ է ու ի սկզբանե ասել է, որ որեւէ մեկին քննադատել, որեւէ մեկի վրա ցեխ շպրտել չպետք է լինի, քարոզարշավն իրենք այդպես էլ անցկացրել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել