ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Այս մասին ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը:

Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց.

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության համար: Այն ժողովրդավարությունը, որ այս պահին ունենք, պետք է ավելի ամրապնդենք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել