Armenpress.am-ը գրում է.

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի շենքում տեղակայված 9/50  ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի զարգացման, նորարական ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման:

«Ընդհանուր առամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, առանց խախտումների, ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքումձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Արտահերթ խորհրդարանականընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգայինառաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնածռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համաձայն ՀՀոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել