Դիմահարդարվելու արվեստին տիրապետում են բոլոր աղջիկները, այլ հարց է, թե ում մոտ է ավելի լավ ստացվում։ Աղջիկները փոքր տարիքից սկսում են դիմահարդարվել ու փորձել ինչ որ կերպ առանձնանալ։

Tochka-ն առաջարկում է մի քանի գաղտնիք, որոնց շնորհիվ ավելի կկատարելագործվեք ու կկարողանաք կատարյալ դիմահարդարում անել։ Հետևեք այս խորհուրդներին ու այլևս ստիպված չեք լինի դիմել դիմահարդարների օգնությանն ու գումար  ծախսել։

1. Մինչ դիմահարդարմանն անցնելն, առաջին հերթին մաքրեք դեմքը։ Նախապատվությունը տվեք փափուկ մաքրող միջոցներին։ Այնուհետև սկսեք դիմահարդարվել։ Դեմքի թերությունները թաքցնելու համար ձեզ տոնային կրեմ ու կոնսիլեր պետք կգա։ Սկզբում քսեք տոնային կրեմը՝ միշտ հիշեք, որ այն պետք է կատարելապես համապատասխանի ձեզ դեմքի մաշկի գույնին։ Սիլիկոնե վրձնի կամ բարձիկի միջոցով կրեմը հավասարապես տարածեք դեմքին։ Այնուհետև կոնսիլերի միջոցով փակեք դեմքի բոլոր թերությունները՝ անցանկալի հետքեր, աչքերի տակի կապույտ օղակներ և այլն։ Հետո փորձեք դիմափոշու միջոցով վերացնել դեմքի փայլը, սակայն չափը չանցնեք։ Այս ամենից հետո կարող եք օգտագործել կոնտուրինգի մեթոդը՝ ինչպես պատկերված է լուսանկարում։ Տարածեք այս ամենն ու մի քանի րոպե դեմքին մի դիպչեք, որպեսզի դիմահարդարումը չփչանա։

2. Աչքերի դիմահարդարումը պետք է անել դեմքի ամբողջական make-up-ից հետո։ Պետք է հաշվի առնել, թե որ երանգների մեջ է լինելու ձեր դիմահարդարումը և միայն հետո անցնել աչքերին։ Սկզբում քսեք ստվերաներկը, հետո անցեք մնացածին։

3.Ընտրեք այնպիսի տուշ, որը համապատասխանում է ձեր աչքերի ձևին ու գույնին։ Բարակ վրձինը բաժանում է թարթիչները, իսկ դասականը՝ երկարացնում է դրանք։ Ամեն օր տուշ մի օգտագործեք։ Թույլ տվեք, որ աչքերը մի քանի օր հանգստանան դրանից։

4. Հոնքերը գեղեցիկ հարդարելու համար սպիտակ մատիտով ընդգծեք դրանց ներքևի հատվածը։ Եթե ցանկանում եք ավելի նուրբ հոնքեր ունենալ, ապա նախապատվությունը տվեք հոնքերի ստվերաներկին, այլ ոչ մատիտին։ Կարևոր է, որ դրա գույնը համապատասխանի ձեր հոնքերի արմատների գույնին։

5.  Շուրթերը ճիշտ ներկելու համար նախ մատիտով եզրագծեք դրանք։ Այն պետք է շրթներկի նույն գույնի լինի։ Մի շերտ քսելուց հետո թողեք, որ շուրթերը հանգստանան ու ևս մեկ շերտ քսեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել