Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Լիդիա Օռլովային հեռուստադիտողը հասցրել է ճանաչել սերիալային երկու տարբեր կերպարով: Դերասանուհին ասում է, որ մասնագիտական ճանապարհը հեշտությամբ է հարթում, իսկ ապագայի հետ կապված մեծ ծրագրեր չունի, իր հնարավորությունների շրջանակից ավելին անել չի պատրաստվում: Լիդիայի խոսքով, իրեն ավելի շատ թատրոնն է գրավում, թեև այնտեղ այս փուլում զբաղվածություն չունի: 

 Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր հեռուստատեսային դերերի, խաղընկերների հետ հարաբերությունների և իր աշխատանքին ընտրյալի վերաբերմունքի մասին:

 Լիդիայի մասնակցությամբ վերջին սերիալը «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ»-ն էր, որտեղ դերասանուհին ներկայանում էր բացասական կերպարով: Նա անկեղծացավ, որ «Էլենի օրագրի» ավարտին հաջորդած որոշակի դադարից հետո մտավախություն ուներ, թե հեռուստադիտողն ինչպես կընկալի իրեն բացասական կերպարով. «Մտածում էի՝ կքննադատեն, կասեն՝ ինչո՞ւ է եկել, փչացնում հերոսների կյանքը, բայց հաճելիորեն զարմացա, որովհետև զգացի, որ մարդիկ սպասում էին ինձ էկրանին և վատ արձագանքներ չստացա»: 

16486878_833058996880846_8481995094877258379_o.thumb

«Էլենի օրագրում» Լիդիան դպրոցական աղջնակ էր, «Այրված անուրջներ»-ում հասուն կնոջ էր մարմնավորում: Նա նկատեց, որ կերպարների տարբերությունն ակնհայտ էր, ինչը հետաքրքիր է։ «Ես իմ մարմնավորած երկու կերպարի հետ էլ նմանություն չեմ ունեցել: Այստեղ մարմնավորում էի Իռենին, որը հասուն, ավելի կայուն մտածելակերպ ունեցող կին էր, հստակ իր որոշումներում: Որոշ դեպքերում ինքս էլ չէի հասկանում՝ ինչո՞ւ է կերպարս այդպիսին:

Նա շատ բացասական էր, բայց երևի  իր դրդապատճառներն ուներ դրա համար»,- ասաց նա:

Դերասանուհին այս ընթացքում առիթ  է ունեցել աշխատելու նոր դերասանների հետ, որոնցից Կարեն Ասլանյանն ու Վախթանգ խաչատրյանը նրա հիմնական խաղընկերներն էին: Երկուսի հետ էլ, ըստ սցենարի, Լիդիան սիրային կապի մեջ էր: «Նրանց հետ առաջին անգամ էի նկարահանվում, բայց հավատացնում եմ, որ ավելի հետաքրքիր ու ծավալուն աշխատանք ստացվեց»,-ասաց նա:

 Լսարանը հաճախ կերպարային սիրային կապը տեղափոխում է իրական կյանք: Լիդիան նկատեց, որ իրեն և Մկոյի դերակատար Վախթանգին վերագրվող սիրավեպի լուրերը միանգամայն անհիմն են:

42363804_313419342546192_6698970185035939840_n

 Ամբողջական հոդվածը կարդացեք  Tert.am Life-ում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել