Խոյ. Դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Կարելի է ցանկացած հարաբերություն սկսել, քանի որ հնարավոր է հեշտ լեզու գտնել: Անձնական հարաբերություններում կլինեն որոշ տարաձայնություններ, սակայն կոնֆլիկտի չեն վերածվի: Դժվարություններ կարող են ծագել, սակայն դրանցից ոչ մեկը փակուղու առաջ չի կանգնեցնի: Սա այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է:

Ցուլ. Նախատեսված հանդիպումները կայանում են, ձեր բոլոր առաջարկները հավանության են արժանանում, ձեր մտահղացումները հետաքրքրում են գրեթե բոլորին: Այս ամենը չի կարող ձեզ մոտ ոգևորություն չառաջացնել: Ոչինչ, դրանց հերթն էլ կգա: Սակայն հիշեք, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և այսօրվա հաջողությունները պայմանավորված են ձեր նախկին գործողություններով:

Երկվորյակ. Կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և օրը նվիրել արվածն ամփոփելու և ապագայի վերաբերյալ ծրագրեր մշակելուն:Կարող են լինել չնախատեսված հեռախոսազանգեր, որոնք ձեր մեջ անցյալի հուշեր կարթնացնեն և կստիպեն վերանայել ու վերագնահատել ձեր ապրածն ու մի շարք հետևությունների առիթ կտան: Օրվա ընթացքը ձեզ անգամ հնարավորություն չի տալիս հիշել անձնական հարցերի մասին։

Խեցգետին. Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն ե կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու: Այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք պարզապես հոգնել եք և ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք միայնության մեջ լինել:

Առյուծ. Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչը դուք արդեն հույս չունեիք ավարտին հասցնել: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով։

Կույս. Կամք դրսևորեք. Տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը: Զիջողականությունն այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականն է: Ցանկալի է հետևել կանանց խորհուրդներին:

Կշեռք. Այսօր դուք ստիպված եք լինելու պայքարել ինքներդ ձեզ հետ: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ: Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում սուր անկյունները հարթելը, կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու հոգեպես աջակցելը:

Կարիճ. Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին: Երեկոյան հաճելի անակնկալ է սպասվում: Երբեմն կարող են խանգարել անկոչ օգնականները, սակայն ձեր ջանքերի արդյունքը ձեզ կբավարարի:

Աղեղնավոր. Բավական մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը ձեր կյանքում շատ բան կփոխի: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչը միայն օգուտ կբերի ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի մարդկանց:

Այծեղջյուր. Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն. աշխատեք դրանց խոհեմ մոտենալ: Ընդ որում` օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի, այլ ոչ թե անձնական կյանքի հետ: Այսօր նաև կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը: Անգամ միայնակ դուրս գալով վտանգավոր ճանապարհ` դուք կարող եք չկասկածել, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձգտում էիք:

Ջրհոս. Օրը կանցնի այնքան բեղմնավոր ու հագեցած, որ չեք էլ նկատի, թե ինչպես վրա հասավ երեկոն: Թեթև հոգնածություն կզգաք, բայց դա միայն հաճելի զգացում կլինի, քանի որ օրվա հաջողությունները դեռ չեն մոռացվել և ձեզ համակել է արվածով հպարտանալու հոգեվիճակը: Դուք միանգամից կմոռանաք նախօրեին ձեր ունեցած տրամադրությունը, որոշ անախորժ դրվագները։

Ձկներ. Ձեզ համար դժվար է լինելու համաձայնության գալ անգամ նրանց հետ, ում հետ սովորաբար հեշտ եք լեզու գտնում: Պետք է չափազանց զգույշ լինեք ցանկացած համատեղ գործողություններում: Մտերիմ մարդկանց համար ուրախանալու առիթ կլինի: Բացառված չէ, որ քայլեր անեք, որոնց համար հետագայում զղջաք, քանի որ գայթակղություններին դժվար է դիմանալ: Դրական միտումները դեռ առավոտից իրենց զգացնել կտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել