Tert.am-ը գրում է

Սիրիայում ավելի քան 30 հազար բնակելի տուն է վերականգնվել երկիր վերադարձող փախստականների համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը:
Նրա խոսքով՝ փակխստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և տների վերականգնման աշխատանքները շարունակվում են: 2018 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ վերականգնվել է 30.8 հազար բնակելի տուն, 709 կրթական հաստատություն և 117 բուժհաստատություն: Բացի այդ, վերանորոգվել են մի շարք ավոտճանապարհներ՝ ընդհանուր առմամբ 927 կմ երկարությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել