Դերասանուհի Նատալյա Վառլեյը հայտարարել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Դերասանուհին իր ինքնակենսագրական «Լարագնացուհին» գրքում պատմել է, որ տհաճ միջադեպը տեղի է ունեցել դերասան Ալեքսանդր Դեմյանենկոյի ծննդյան տոնակատարության հետո, երբ Գայդայը որոշել է Վառլեյին մինչև հյուրանոց ուղեկցել:

Ռեժիսորը պետք է գնար իր սենյակ, որտեղ նրան սպասում էր կինը՝ Նինա Գրեբեշկովան, բայց փոխարենը իբր մտել է Վառլեյի սենյակ և որոշել մնալ այնտեղ:

«Նստեցինք, ես աթոռի եզրին էի, իսկ Լեոնիդ Իովիչը՝ պատուհանի մոտ դրված բազկաթոռին. իրավիճակն ավելի քան անհարմար էր …»,- հիշել է դերասանուհին:

Ըստ նրա, որոշ ժամանակ անց սենյակ է մտել Գայդայի կինը և տեսնելով ինչ է կատարվում՝ լուռ հեռացել է: Վառլեյը նշել է, որ դրանից հետո ռեժիսորը կտրուկ փակել է դուռը և փորձել համբուրել իրեն:

«Ես կրկեսի աղջիկն եմ, ուժեղ, ակնթարթային արձագանքով, այնպես որ մեկ վայրկյանում ես Գայդային ոչ միայն հեռացրի, այլև դուրս հրեցի սենյակից, փակեցի դուռը բանալիով»,- գրել է Վառելեյը իր ինքնակենսագրականում:

Լեոնիդ Գայդայի այրին, դերասանուհի Նինա Գրեբեշկովան, հայտարարել է, որ Նատալյա Վառլեյի մեղադրանքները կլիմաքսի հետևանք է համարել: Այս մասին նա պատմեց «Մոսկվայի խոսքով» ռադիոկայանին:

Նա նաև հավելել է, որ չի կարդացել Վառլեյի գիրքը:

«Սա, թերևս, կլիմաքս է: Դիմեք Գայդային, բայց նա մահացել է քսանհինգ տարի առաջ: Դա ինձ հետաքրքիր չէ», – ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել