Operativ.am-ը գրում է

Թուրքիայի Աֆյոնքարահիսարում ձերբակալվել են 2 երիտասարդներ դեղին ներկած քարը որպես ոսկու ձուլակտոր վաճառելու համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Աֆյոնքարահիսարի Բոլվադինի շրջանում անասնապահությամբ զբաղվող Հաքան Ա.–ն սոցկայքով ծանոթացել է Մեհմեդ Թ.–ի հետ եւ պայմանավորվել նրանից 50 հազար լիրայով (10 հազար դոլար) ոսկու ձուլակտոր գնել։

Մեհմեդ Թ.–ն եւ ընկերը եկել են պայմանավորված վայր եւ 50 հազար լիրայի դիմաց հանձնել «ձուլակտորը»։ Այնուհետ Հաքանը տանը ստուգել է գնված «ոսկին» եւ պարզել, որ այն ոսկեգույն ներկած քարի կտոր է։ Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Երիտասարդները արագ ձերբակալվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել