Սպիտակ տան լճակի մոտ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Նոյերթը մեծ աշխատանք է կատարել ԱՄՆ Պետդեպարտամենտում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թափուր պաշտոնի համար առաջադրում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին, հաղորդել է CNN-ը:

«Նա շատ տաղանդավոր է, շատ խելացի, շատ արագ, և ես կարծում եմ, որ բոլորը կհարգեն նրան»,- ասել է Թրամփը:

Fox հեռուստաընկերության հաղորդավար և լրագրող Հիզեր Նոյերթը Պետդեպարտամենտում իր պաշտոնը զբաղեցրել է 2017թ.-ի գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել