ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին բնակչությանը նախապատրաստել խաղաղության:

Միլանում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել նախարարներին, որպեսզի նրանք բնակչությանը նախապատրաստեն խաղաղության:

Հանդիպումից շատ տպավորված է եղել Ադրբեջանցի նախարարը ու ավարտից րոպեներ անց կիսվել է իր կարծիքով: Նա հայտարարել է, որ իրենք կարողացել են առաջին անգամ Հայաստանի հետ համաձայնեցնել հայտարարությունը: Մամեդյարովը այդ հանդիպումները շատ օգտակար է համարել:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։

Հիմա առավել հետաքրքիր է, թե ԵԱՀԿ ՄԽ-ն այդ ինչպե՞ս է պատրաստվում խաղաղություն հաստատել, որ միտքը այդքան ուրախացրել է Մամեդյարովին ու օգտակար է եղել Մնացականյանի համար:

Կողմերը պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2019 թվականի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել