168.am-ը գրում է

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համակարգված ծրագիր, որը օժանդակելու է Եվրամիությունում արհեստական ինտելեկտի զարգացմանն ու օգտագործմանը եւ նախատեսում է մինչեւ 2020 թվականը առնվազն 20 մլրդ եվրո պետական ու մասնավոր ներդրումներ հավաքել դրա համար։

«Եվրոպական երկրները որոշել են այդ բնագավառում համագործակցել միմյանց ու Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի միավորեն տվյալները, ավելի շատ ներդրումներ անեն, բարելավեն ձեռնհաս ու տաղանդավոր կադրերի պատրաստումը, ինչպես նաեւ պայմաններ ստեղծեն արհեստական ինտելեկտի նկատմամբ վստահության համար»,- դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի թվային շուկայի հարցերով տեղակալ Անդրյուս Անսիպը:

Նրա խոսքով՝ այդ բնագավառում ԵՄ-ի գլխավոր մրցակիցներն են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել