168.am-ը գրում է.

YouTube տեսահոսթինգն ամփոփել է անցնող տարվա արդյունքները՝ հրապարակելով “YouTube Rewind” շարքի տեսահոլովակ: Դրանում հավաքված են տարածված մեմերը, ժողովրդականություն վայելող անձերը եւ հոլովակները, որոնք օգտատերերի կողմից հատկապես քննարկվել են անցնող 2018 թվականին:

Հոլովակում, մասնավորապես, հիշատակվում են K-pop հարավկորեական երաժշտական ժանրը, տարածում ստացած խոհարարական բլոգները, Kiki-չելենջ ֆլեշմոբը, տիեզերք արձակված Tesla ավտոմեքենան, ֆուտբոլն ու ֆեմինիզմը: Տեսահոլովակն արդեն ավելի քան 3 մլն դիտում է հավաքել եւ մոտավորապես 600 հազար լայք: Դիզլայքերի թիվը մոտեցել է մեկ միլիոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել