Լրագրողները ուսումնասիրել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի սցենարների բաց արխիվը և ենթադրել են թե ինչի կարելի է սպասել վերջին եթերաշրջանում։ Այս մասին գրում է Vanity Fair-ը։

Նյութի հեղինակները նաև ճշտել են մի շարք փաստեր, որոնք հեռուստադիտող հնարավոր է բաց թողած լինի։

7-րդ եթերաշրջանից հետո մի շարք երկրպագուներ որոշեցին, որ Սերսեյա Լաննինսթերը խաբել է հղիության վերաբերյալ, որպեսզի ղեկավարի իր եղբայրներ՝ Ջեյմեին և Թիրիոնին։ Սակայն նա իրոք երեխայի է սպասում և դրանից իրեն շատ երջանիկ է զգում։ Նշվում է, որ Սերսեյան նոր ընտանիք կազմելու հնարավորություն է ձեռք բերում։

Սցենարի համաձայն Թիրիոն Լանինսթերը սիրահարված է Դեյներիս Տարգարիենին և խանդում է Ջոն Սնուին։ Ջեյմեի և վիշապների մոր մենամարտի  ժամանակ Թիրիոնը մտածեց, որ իր եղբայրը հնարավոր է զոհվի «իր սիրելի թագուհու սրից»։

Նշվում է նաև, որ Դավոս Սիվորտը իրականում զգացմունքներ ունի Դեյներիսի սպասուհու՝ Միսանդեայի նկատմամբ և մոռացել է, որ ինքը կին ունի։

Սցենարում բացահայտվում է նաև Սանսա Սթարկի և Բրիեննա Տարթի լարված հարաբերությունների պատճառը։ Սանսան կարծում է, որ իրեն պաշտպանել ցանկացող կինը կարող է իր թշնամին դառնալ և միավորվել Արիայի հետ։

Դեկտեմբերի 3-ին «Գահերի խաղի» պրոդյուսեր Ջորջ մարտինը պատմել է «Նիզակակիրներ» («Копьеносцы») նոր նախագծի մասին։ Գրողի խոսքերով նրան ոգեշնչել է Թոմ Ստոպպարդի  «Ռոզենկրանցը ևԳիլդերսթերնը մահացել են» պիեսսը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել