Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Իրինա Հարությունյանը, որը ծնունդով գյումրեցի է, երկու տարեկան է եղել, երբ տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Այս մասին Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ, ով 30 տարի անց կիսվել է իր հիշողություններով ու իր ունեցած զգացողություններով:

«Երկու տարեկան էի, երբ տեղի ունեցավ այդ ողբերգությունը: Այդ ժամանակ մանկապարտեզում էի, այսօրվա պես հիշում եմ այդ պահը: Ամբողջ շենքը գնում-գալիս էր, ու չէինք կարողանում նույն տեղում կանգնած մնալ: Շուրջս բոլորը գոռում էին, երեխաները՝ ճչում, շատ ուժեղ է տպավորվել իմ մեջ այդ ամենը: Հետագայում, երբ մեծացա,  արդեն ծնողներս պատմեցին, թե ինչ աղետ է տեղի ունեցել, իսկ ինձ մոտ այդ պահին տպավորություն ստեղծվեց, որ ես տեսել եմ այդ ամենը»,- պատմեց Իրինան:

Երկրաշարժը Իրինայի ընտանքից ոչ մեկին չի խլել.

«Հեռու բարեկամներիցս շատ կորուստներ եղան, բայց, փառք Աստծո, ընտանիքի անդամներիս եւ մոտ բարեկամներս չկորցրի: Պապիկիս կառուցած մեր երկհարկանի տունը կանգուն մնաց, տանը ոչինչ չէր եղել»,- նկատեց նա:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել