Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ զրուցել է վերջինիս կողմից մարզում պատգամավորության նախընտրելի թեկնածու ունենալ-չունենալու, ինչպես նաև նրա կողմից ներկայումս ծավալվող գործունեության մասին: Վահե Հակոբյանը նշել է, որ գալիք ընտրություններին ոչ ոքի չի սատարում կամ հովանավորում և, ինչպես ամիսներ առաջ հայտնել է, ժամանակավորապես դադար է վերցրել քաղաքականությունից:

-Պարո՛ն Հակոբյան,  մամուլում տեղեկություններ կան, որ Սյունիքի մարզում նախընտրելի թեկնածու ունեք, որին սատարում եք, կպարզաբանե՞ք: 

-Չկա նման բան, դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ ժամանակավորապես դադար եմ վերցնում քաղաքականությունից: Ինչպես Ձեզ հայտնի է, ես չեմ առաջադրվել,  որևէ ձևաչափով չեմ մասնակցություն ընտրություններին և որևէ մեկին չեմ սատարում կամ հովանավորում:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում այժմ:

-
Հանդիսանում եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ: Իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականություններից բխող գործառույթներ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել