Դեռ հունվարին Դուգլասին մեղադրել են սցենարիստ և լրագրող Սյուզան Բրոուդիի նկատմամբ 1989թ.-ին տեղի ունեցած սեռական ոտնձգության մեջ, երբ վերջինս նրա օգնականն էր: Դերասանը նշել է, որ հիասթափված է և լրագրողից և The Hollywood Reporter պարբերականից, որը որոշել է զբաղվել այդ պատմությամբ: «Ինչ-որ մեկը մեղադրանք «սարքում», և նրանք հասնում են բոլորին, որոնց հետ աշխատել եմ ավելի քան 25 տարի, և ոչ ոք չի հաստատել այդ մեղադրանքները»,- Դուգլասի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

«Ես կխոստովանեի այն, ինչում իսկապես մեղավոր եմ, բայց դա հաստատ այդ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունը չէ»,- ասել է Դուգլասը և հավելել, որ առաջինը օգնության կհասներ Բրոուդիին, եթե նա կիսվեր իր հետ՝ ունեցած մտահոգություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել