Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստուհի, գյումրեցի Անահիտ Քոչարյանը: Վերջինս այսօր՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց, չցանկացավ խոսել հիշողությունների մասին: Նրա խոսքով՝ դա ցավ է, որի հետ գումրեցիները ապրելու են մինչեւ կյանքի վերջ, բայց կարեւոր է ոչ թե ցավի մասին հիշել, այլ սպիները ամոքել կոնկրետ գործերով:

«Չեմ ուզում խոսել երկրաշարժի մասին, որովհետեւ մենք 30 տարի պատմել ենք, լսել ենք, վերապրել ենք, դա բնական աղետ էր, սարսափելի մի բան, որ պատահեց մեզ հետ: Բայց անցել է 30 տարի եւ ինձ այսօր ավելի շատ զայրացնում է այն փաստը, որ մեր իշխանավորները ամբողջ տարի կարող են ոչինչ չանել, բայց ամեն տարի դեկտեմբերի 7-ին, չեմ վախենա այս բառն ասել, մեծ շուքով նշել այդ օրը, գան Գյումրի, ծաղկեփնջեր դնեն, գլուխ խոնարհեն: Ավելի լավ չէ՞ր, մենք էդպիսի շուքով չնշեինք այդ օրը, բայց այսօր տնակներում ապրող մարդիկ չլինեին, այսօր Գյումրին աղետի գոտի չլիներ»,- նշեց Անահիտ Քոչարյանն ու շարունակեց.

«Այսօր ես անպայման ուզում եմ հիշել այն շինարարներին, որոնք ժամանակին կառուցել են Գյումրու թատրոնի շենքը: Ես խոնարվում եմ նրանց առաջ, որովհետեւ մեր շենքը կանգնուն մնաց նրանց շնորհիվ. Նրանք խղճով ու հոգով էին կառուցել մեր շենքը, որը անգամ չվնասվեց այդ արհավիրքից: Եթե մնացած շենքերն էլ կառուցելիս նման մոտեցում լիներ, երեւի այդքան ավերակներ, հետեւաբար զոհեր չէինք ունենա: Ես ցավում եմ, որ այսօր էլ այդ առումով դասեր չեն քաղվում:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել