Panorama.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դա եղել է ուղղակի շփում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝  անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցին:

Նրա խոսքով՝  Ալիևի հետ ուղղակի զրուցել են, մասնավորապես՝ գերիների փոխանակման հետ կապված:

«Ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, քանի որ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել