Մարդիկ, որոնց օրգանիզմում ծնվելուց արյան մեջ վիտամին D-ի պարունակությունը ցածր է հետագայում ավելի մեծ հավանականություն ունեն շիզոֆրենիայի զարգացման: Այսպիսի եզրակացության են հանգել Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի և Դանիայի մի շարք գիտական կազմակերպությունների գիտնականները:

Հետազոտողները նշում են, որ արևի լույսի ոչ բավարար լինելու և շիզոֆրենիայի զարգացման բարձր ռիսկի միջև փոխադարձ կապն ավելի վաղ արդեն հայտնաբերվել է, սակայն դա չի նշանակում, որ այդպիսի կապի պատճառը պարտադիր վիտամին D-ի պակասն է: Գիտնականները Դանիայի 2602 բնակչի մասին տեղեկություններ են հավաքել, որպեսզի ստուգեն վիտամին D-ի պակասի և շիզոֆրենիայի ռիսկի միջև անմիջական կապը:

Պարզվել է, որ մարդիկ, որոնց մոտ հետազոտության սկզբում ախտորոշել են շիզոֆրենիա, հիմնականում ծնվել էին գարնանը կամ ձմռանը, այսինքն այն ժամանակ, երբ նորածինները ավելի հաճախ են տառապում վիտամին D-ի պակասից: Սակայն, սա դեռևս թույլ չի տալիս վստահորեն պնդել պատճառահետևանքային կապի մասին: Նոր գիտական աշխատանքի հեղինակները հակված են այս մեկնաբանությանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել