Forbes ամսագիրը հրապարակել է 2018թ.-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային ցանկը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է իռլանդական U2 ռոք խումբը:

Վարկանիշային ցանկը հրապարակվել է Forbes-ի կայքում:

Երաժիշտների եկամուտները հաշվարկվել են 2017թ.-ի հունիսի 1-ից մինչև 2018թ.-ի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար:

Այսպիսով, այս ժամանակահատվածում U2 խումբը վաստակել է 118 միլիոն դոլար: Մասնավորապես, երաժիշտները հաջողությամբ իրականացրել են Joshua Tree Tour համաշխարհային համերգային շրջագայությունը, որին աշխարհի տարբեր երկրներում մասնակցել է մոտ 2.7 միլիոն երկրպագու:

Բացի այդ, խումբը թողարկել է «Songs of Experience» անվանումով թվով տասնյոթերորդ ալբոմը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Coldplay բրիտանական խումբը, որը տարվա ընթացքում վաստակել է 115.5 մլն դոլար: Երրորդ տեղում է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը՝ 110 մլն դոլարով: Ըստ Forbes-ի նա ամենաբարձր վարձատրվող մենակատարն է:

Տասնյակում են հայտնվել Բրունո Մարսը՝ 100 մլն, Քեթի Փերին՝ 83 մլն, Թեյլոր Սվիֆթը՝ 80 մլն, Ջեյ- Z՝ 76.5 մլն, «Guns N ‘Roses» ռոք խումբը՝ 71 մլն, ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը՝ 68 մլն և ամերիկացի ռեփեր Դիդդին՝ 64 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել