Լեսթերի Դե Մոնֆորտի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ 30 տարեկանից մեծ կանանց մեծ մասը կարող է միայնակ մնալ և նրնց չեն օգնի անգամ ծանոթությունների կայքերը։ Հետազոտողները պարզել են, որ ծանոթությունների կայքերից օգտվելով տղամարդկանց մեծ մասը ամուսնանալու և ընտանիք կազմելու անհրաժեշտություն չի զգում, քանի որ երիտասարդ աղջիկների հետ մշտական հանդիպումները փաստացի «սպանում» են նման անհրաժեշտությունը։

Սոցիոլոգները կարծում են, որ կանանց բազմությունից ընտրելու հնարավորությունը տղամարդկանց թույլ է տալիս հնարավորինս երկարաձգել լուրջ հարաբերությունների սկիզբը և մաժամանակ հանդիպել մի քանի կնոջ հետ։ Զուգընկեր գտնելու խնդիրները կարող են վերածվել առողջական խնդիրների․ հետազոտողները նշում են, որ ի տարբերություն երիտասարդ կանանց գեղեցիկ սեռի ավելի տարեց ներկայացուցիչների բնական ճանապարհով հղիանալու հնարավորությունները քիչ են, և ամենայն հավանականությամբ, նրանք պետք է դիմեն արտամարմնային բեղմնավորման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել