Business Insider հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ-ում առաջին կամավորը սկսել է փորձարկել տղամարկանց համար նախատեսված եզակի հակաբեղմնավորիչ գելը, որը պետք է որպես մերսման յուղ օրվա մեջ 2 անգամ քսել ուսերին: Առաջիկա ամիսներին աշխարհի 7 երկրներից 420 զույգ կմիանա ԱՄՆ-ից առաջին կամավորին:

Գելի հիմքում հորմոնալ փոխարինող դեղամիջոց է, որը արգելափակում է տղամարդու օրգանիզմում Էստրոգենի «արտադրությունը»։ Գելում ակտիվ նյութը արգելափակում է ամորձիներում ակտիվ սերմնաբջիջների բնական ձևավորման գործընթացները և կլինիկական փորձարկումներում ցույց է տվել 85% արդյունավետություն: Նման հակաբեղմնավորիչը արագ ազդեցություն չի թողնում` արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 8-12 շաբաթ։

Նշվում է, որ իր բաղադրությամբ գելը նման է մերսման յուղի, որը, ինչպես և հակաբեղմնավորիչ գելը, պետք է քսել ուսերին։ Կլինիկական հետազոտությունների ժամանակ կողմնակի ազդեցություններ հայտնաբերել չի հաջողվել, բացի նրանից, որ գելը «սպանում» է սերմնաբջիջների ակտիվությունը, մաշկի վնասվածքներ կամ ալերգիկ ռեակցիաներ հայտնաբերել չի հաջողվել։ Պաշտոնապես փորձարկումները կավարտվեն 2021թ․։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել